1238 դիտում
11:13 01-09-2020
Վենեսուելայի նախագահը ներում է շնորհել ավելի քան 100 ընդդիմադիր գործչի
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելի քան 100 ընդդիմադիր քաղաքական գործչի ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին գրում է [url=https://korrespondent.net/world/4269206-prezydent-venesuely-pomyloval-bolee-sta-oppozytsyonerov?fbclid=IwAR1Wh2X1kfPXJxPX1LEPeqXRVPD5nvrmcWK0wV2WKmCwfoIIwXTX7h0DpDs]korrespondent.net[/url] կայքը` հղում տալով Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսին:
Համաներված քաղաքական գործիչների թվում են նաև ընդդիմադիր պատգամավորներ Ֆրեդի Գևարան և Հենրի Ռամոս Ալուպը, որոնց նկատմամբ թեև քննություն է տարվում, սակայն նրանք մեղավոր չեն ճանաչվել իրենց առաջադրված մեղադրանքներով:
Հրամանագրի տեքստի համաձայն՝ նպատակն է «նպաստել ազգային հաշտեցմանն ու խաղաղության ձեռքբերմանը»: Ռոդրիգեսի կարծիքով` Մադուրոյի հրամանը պետք է նպաստի «խորհրդարանական ընտրություններին քաղաքական գործիչների և ընտրողների մասնակցության թվի աճին»:
Համաներված քաղաքական գործիչների ցուցակում ներառված են ինչպես ընդդիմադիրներ, որոնք ձերբակալվել են, այնպես էլ մարդիկ, որոնց նկատմամբ քննություն է տարվում, սակայն նրանք ազատության մեջ են: Նրանցից ոմանք փախել են երկրից կամ թաքնվում են այլ երկրների դեսպանատներում: Ներում է շնորհվել երկրի խորհրդարանի 23 պատգամավորի: Վենեսուելական ընդդիմության առաջնորդներից մեկը` Լեոպոլդո Լոպեսը, ցուցակում չի ներառվել:
Նմանատիպ նյութեր
3396 դիտում
18:46 17-06-2017
Թուրքմենստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 1000 կալանավորի
949 դիտում
22:42 19-01-2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 600-ից ավելի բանտարկյալի
6657 դիտում
23:45 08-01-2015
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր գործչի վրա կոշիկ են նետել. տեսանյութ
Այս բաժնից
868 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
742 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
802 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ