211652_close_icon
views-count1072 դիտում article-date 15:05 13-01-2015

Բուլղարիայում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել

Բուլղարիայում Ֆրանսիայի քաղաքացի Ֆրիզ-Ժոլի Ժոաշինը ձերբակալվել է: Լրատվամիջոցները հայտնում են, որ նա կասկածվում է ահաբեկիչներ Կուաշի եղբայրների հետ կապ ունենալու մեջ: Ավելի վաղ, ֆրանսիական կողմը թույլատրել էր նրան ձերբակալել արտերկրում` մեղադրելով նրան ահաբեկչական գործողություններ պլանավորող հանցագործ խմբավորման անդամ լինելու մեջ: Լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ իրավապահ մարմինների, նա մտադիր է եղել Սիրիա մուտք գործել և այնտեղ մասնակցել հակակառավարական ուժերի կողմից ընթացող մարտական գործողություններին:

Նմանատիպ նյութեր