12500 դիտում
20:53 13-01-2015
Մոմավառություն Երևանում. հարգանքի տուրք՝ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ի հիշատակ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի այսօր` հունվարի 13-ին, Ազատության հրապարակում մոմավառություն սկսվեց:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հարյուրավոր քաղաքացիներ մոմերով եկել էին հրապարակ, որոնց թվում կային, թե փոքրիկներ, թե երիտասարդներ, թե տարեցներ:
Մոմավառության մասնակիցները իրենց խոսքում դատապարտել են ծայրաստիճան ոճրագործությունը եւ նշել, որ մինչեւ վերջ պայքարելու են, որպեսզի մարդասպանը դատապարտվի ամենախիստ պատժով:
Նշենք, որ մոմավառությունը շարունակվում է եւ քաղաքացիների հոսքը չի դադարում: «Մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների» նորաստեղծ ֆեյսբուքյան էջն այսօր մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպում է մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում երեկ գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի:
«ԲՈԼՈՐԻՍ ՑԱՎՆ է եւ մեր պարտքն է ազգովի հարգանքի տուրք մատուցել մեր հայրենակիցներին:Եկեք մոմավառության այս միջոցառումը չքաղաքականացնենք, ուղղակի ի հիշատակ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ՝ մեկ մոմ վառենք միասին»,-ասված էր էջում:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]Ավելի վաղ[/url] էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:
Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ է մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որումին տեղափոխել են հիվանդանոց: Նրան վիրահատել էին:
Գյումրիից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[url=https://shamshyan.com/hy/article/2015/01/13/39460/] հայտնել էր[/url] նաեւ, որ ռուս սահմանապահներին հաջողվել է հայ-թուրքական սահմանը հատելիս Բայանդուր գյուղի վարչական տարածքում հայտնաբերել հիմնական կասկածյալին՝ զինծառայող, ՌԴ զինված ուժերի ծառայող Վալերի Պերմյակովին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ մարդասպանին հայտնաբերելու գործողությունները ՌԴ-ի կողմից անձամբ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Վիկտորովիչ Բախինը:
Իսկ այսօր ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղարդագրություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչեւ 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է: Երեկ Գյումրիում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական խումբը: Այժմ քննարկվում է երեխային Երեւան տեղափոխելու հարցը: Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տեւողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
Նմանատիպ նյութեր
5593 դիտում
16:24 13-01-2015
Մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)