1654 դիտում
08:56 14-01-2015
ՀԱԿ-ի ամանորյա երեկույթի ուշագրավ կազմը. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է, որ ավանդույթի համաձայն՝ ամենատարբեր կազմակերպություններն ու կառույցները Ամանորից առաջ իրենց աշխատակիցների համար կազմակերպում են, այսպես կոչված, կորպորատիվ երեկույթներ՝ հին տարին ճանապարհելու և նորը դիմավորելու նպատակով։ ՀԱԿ-ի ներկայացուցիչները և նախորդ տարեվերջին իրենց կուսակիցների համար կազմակերպել են կորպորատիվ երեկույթ։ Միջոցառմանն անձամբ մասնակցել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Մուսալեռ» ռեստորանում անցկացված կուսակցական կորպորատիվի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել կարճ ելույթով և անդրադարձել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը։ Ելույթի բովանդակության մասին մամուլում մանրամասն գրվել է և հերքվել՝ ՀԱԿ-ի մամլո խոսնակի կողմից։
Այս հավաքույթում առավել ուշագրավ է եղել հյուրերի կազմը։ Ըստ ներկաների՝ հրավիրյալների թվում են եղել նաև «Ազատամարտիկների դաշինքի» մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանցի Ռազ) և ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Բանն այն է, որ ըստ մամուլի չհերքված հրապարակումների՝ «Ազատամարտիկների դաշինքը» ֆինանսավորվում է ԲՀԿ-ի կողմից և «Երդվյալ ազատամարտիկների միության» հետ հանդիսանում է ԲՀԿ-ի «այլընտրանքային» Երկրապահը։ Բայց ստացվում է, որ ֆինանսապես կապված լինելով ԲՀԿ-ի հետ, «Ազատամարտիկների դաշինքը» գաղափարապես սնվում է ՀԱԿ-ից ու նրա լիդերից՝ Լևոն Տեր-Պետրոսյանից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1406 դիտում
10:34 05-06-2014
ՀԱԿ-ը մեղադրում է փաստաբանին, փաստաբանը՝ ՀԱԿ-ին. Հրապարակ
Այս բաժնից
787 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1042 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2338 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ