Բեռլինում ձերբակալել են իսլամիստական խմբավորման առաջնորդին
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստած իսլամիստական խմբավորման ենթադրյալ առաջնորդին:
Լրատվամիջոցները հայտնել են, որ ձերբակալվածը 41-ամյա Թուրքիայի քաղաքացի է: Ըստ ոստիկանության հատուկ ծառայության՝ նա ղեկավարել է իսլամական ծայրահեղական խմբավորումը, որի անդամները Թուրքիայի, Չեչնիայի և Դաղստանի քաղաքացիներ են եղել: Տեղեկություններ չկան այն մասին, որ այս խմբավորումը Գերմանիայի տարածքում հարձակումներ է նախապատրաստել: