Բելգիայում ազատազրկման է դատապարտվել իսլամիստական խմբավորման առաջնորդ
Բելգիայում իսլամիստական խմբավորման առաջնորդը դատապարվել է 12 տարվա ազատազրկման: 32-ամյա Ֆուադ Բելկասեմը չի մասնակցել ռազմական գործողությունների, սակայն նրա ղեկավարած Sharia4Belgium խմբավորումը, քննության տվյալներով, ջիհադիստներ է ուղարկել Սիրիա:
Առաջիկայում կհրապարակվի նաեւ խմբավորման 46 անդամների գործով դատավճիռը: Դատական նիստին, սակայն, ներկա կլինեն նրանցից միայն 8-ը: Մնացածը ներկայում Սիրիայում կռվում են իսլամիստների շարքերում: Ընդ որում, նրանց մի մասը, ամենայն հավանականությամբ, ողջ չէ: