211652_close_icon
views-count10183 դիտում article-date 14:36 17-01-2015

ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները հետ են շպրտել հակառակորդի դիվերսիոն խմբերին. հակառակորդն ունի կորուստներ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Ջրաբերդ/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, իսկ վերջիններս կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր: ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և պատրաստ են համարժեք հարված հասցնել հակառակորդի սադրիչ գործողություններին: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր