2475 դիտում
23:17 29-07-2020
Մեքքան այս տարի կընդունի միայն 10 հազար ուխտագնացի
Մահմեդական ուխտագնացները չորեքշաբթի օրը սկսեցին ամենամյա ուխտագնացությունը դեպի Մեքքա: Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի նրանց թիվն անհամեմատ փոքր է նախորդ տարիների մասնակիցների թվից: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5522271.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ժամանակակից պատմության մեջ, առաջին անգամը լինելով, այս տարի այլ երկրներից ուխտավորներ չեն կարող այցելել այստեղ: Այս տարվա արարողությանը թույլատրվել է մասնակցել միայն Սաուդյան Արաբիայի 10 հազար ուխտավորների, որոնց 70 տոկոսն այս թագավորությունում բնակվող օտար քաղաքացիներն են: Մնացյալ 30 տոկոսի մեջ են մտնում Սաուդյան Արաբիայի բուժհիմնարկներում եւ անվտանգության համակարգում աշխատող, կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինված անձինք: Այս մասին որոշումը կայացվել է որպես երախտիքի խոսք` ուղղված նրանց:
Մահմեդական աշխարհի համար ամենասուրբ վայրերը` Մեքքա եւ Մեդինա է ամեն տարի այցելում մոտ 2.5 միլիոն հավատացյալ: Արարողություններն այստեղ տեւում են մեկ շաբաթ: Յուրաքանչյուր մահմեդականի պարտքն է կյանքում գոնե մեկ անգամ լինել Մեքքայում:
Մինչեւ այս քաղաք հասնելը, այս տարի ուխտագնացները պիտի անցնեն թեստավորում, իսկ վերադարձից հետո պարտավորվել են մնալ կարանտինային պայմաններում:
Նմանատիպ նյութեր
1582 դիտում
16:37 19-01-2015
«Իսլամական պետություն»-ը կգրավի Մեքքան
2362 դիտում
14:57 22-07-2021
Այս տարի միջին աշխատավարձը 216 հազար դրամ է. նախորդ տարի եղել է 198 հազար դրամ. ՊԵԿ նախագահ
1896 դիտում
16:31 06-09-2015
Գերմանիան ավելի քան 31 հազար ներգաղթյալի կընդունի
Այս բաժնից
1072 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1162 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1045 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ