211652_close_icon
views-count3525 դիտում article-date 19:16 19-01-2015

Ծաղկաձորում ավարտվել են դահուկավազքի ՀՀ առաջնության մրցումները

Ծաղկաձորում հունվարի 14-ից մեկնարկած դահուկավազքի ՀՀ առաջնության վերջին օրը՝ հունվարի 17-ին, դահուկորդները մրցել են թիմային սպրինտում: Տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել Արթուր Եղոյան-Միքայել Միքայելյան զույգը, երկրորդ տեղը զբաղեցրել է Շավարշ Գասպարյան-Արտուշ Մկրտչյան զույգը, իսկ երրորդ տեղում Գրիգոր Անտոնյան-Արմեն Գրիգորյան զույգն էր: Կանանց պայքարում առաջին տեղը գրավել է Աննա Մխիթարյան-Լիլիթ Տոնոյան զույգը, երկրորդ տեղը՝ Կատյա Գալստյան-Մարինե Ներսիսյան զույգը, իսկ երրորդը՝ Լիաննա Հակոբյան-Մարիամ Միքայելյան զույգը: Նշենք, որ դահուկավազքի ՀՀ առաջնությանը մասնակցել են մոտ 50 դահուկորդներ, որոնց մրցելույթներին հետևել է միջազգային դահուկային սպորտի (FIS) մրցավար Պետեր Դուրչոն (Սլովակիա):

Նմանատիպ նյութեր