211652_close_icon
views-count2255 դիտում article-date 19:09 19-01-2020

Աշոցքում կայացած դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են

Եռօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի դահուկավազքի մեծահասակների առաջնության առաջին փուլը: «Արմենպրեսի» հաղորդմամբ` տղամարդկանց 10 կմ ազատ ոճում 28.30.8 րոպե արդյունքով չեմպիոն դարձավ Միքայել Միքայելյանը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Թադևոս Պողոսյանը (29.57.9 րոպե արդյունք) և Շվեյցարիան ներկայացնող Ադրին Շելենբերգը: Կանանց ազատ ոճի մրցավազքում կրկին անգերազանցելի էր Կատյա Գալստյանը: Նա 5 կմ տարածությունը հաղթահարեց 16.56.5 րոպե արդյունքով: Արծաթե մեդալակիր դարձավ Անգելինա Մուրադյանը (21.57.4 րոպե արդյունքով), իսկ բրոնզե մեդալակիրը Վարսենիկ Ավետիսյանն է (22.04.7 րոպե արդյունքով): Մրցաշարը եզրափակվեց արագավազքով, որտեղ իրենց բարձր կարգը ևս մեկ անգամ ցույց տվեցին Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը: Մրցաշարի ընթացքում ֆեդերացիան որակազրկեց երկու մարզիկների մեկնարկին անօրինական մասնակցելու պատճառով: Հայաստանի առաջնության առաջին փուլին մասնակցում էին մոտ 30 մարզիկներ: Այն ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի օրացույցային պլանում և համարվում է վարկանիշային դահուկորդների համար: Երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 7-9 կրկին Աշոցքում:

Նմանատիպ նյութեր