Վ. Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարություն կիրականացվի. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն առաջիկա օրերին պատրաստվամ են Գյումրիի սպանդի կասկածյալ Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչկան փորձարարություն իրականացել:
Կասկածյալը, ըստ այդմ, պետք է բերվի դեպքի վայր՝ Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում գտնվող Ավետիսյանների տուն, և ներկայացնի դեպքի մանրամասները՝ ինչպես է մուտք գործել, ինչպես է սպանել, և այլն: Իրավապահները, սակայն, մտադիր են այս գործողությունն իրականացնել խիստ գաղտնիության պայմաններում և անվտանգության հատուկ միջոցառումներ ձեռնարկել, որովհետև մտավախություն ունեն, թե գյումրեցիները կհարձակվեն և ինքնադատաստանի կենթարկեն կասկածյալին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։