211652_close_icon
views-count1358 դիտում article-date 14:15 20-01-2015

ԱՄՆ-ում վթարի հետևանքով գետն է լցվել 165 տոննա նավթ

ԱՄՆ Մոնտանա նահանգի Գլենդայվ քաղաքից ոչ հեռու գտնվող նավթատար խողովակի վթարի հետևանքով 165 տոննա նավթ լցվել է Յելլոուսթոուն գետը: CNN հեռուստաընկերությունը հաղորդել է, որ նահանգի երկու շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: Գետի երկայնքով ապրող բնակչությանը կոչ է արվել չօգտվել խողովակների ջրից: Տեղական իշխանությունները սկսել են ուսումնասիրել դեպքի պատճառները:

Նմանատիպ նյութեր