211652_close_icon
views-count1134 դիտում article-date 14:39 20-01-2015

Մալայզիայում 1.4 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութ է առգրավվել

Մալայզիայի Սաբախ նահանգի մաքսային աշխատողները առգրավվել են վերջին մի քանի տարիների ընթացքում ամենամեծ քանակությամբ մեթանֆետամին տեսակի թմրանյութ, որի արժողությունը սև շուկայում կկազմեր 1.4 միլիոն դոլար: Լրատվամիջոցները հայտնել են, որ 26 կգ չափաքանակով այդ սինթետիկ թմրանյութը փոստի միջոցով ուղարկվել է Տավաու քաղաք, որտեղ էլ 54-ամյա և 56 ամյա տեղի բնակիչները ձերբակալվել են այն ստանալուց հետո: Նահանգի մաքսային վարչության պետն ասել է, որ այն հայտնաբերվել է փոստային եղանակով ուղարկվող փաթեթների պարտադիր ստուգման արդյունքում: Ի դեպ՝ Մալայզիայում գործում է աշխարհում ամենադաժան հակաթմրանյութային օրենսգիրքը: Օրինակ, 15գր հերոին, 50գր մեթանֆետամին, կամ 200գր հաշիշ տեսակի թմրանյութի պահման կամ տեղափոխման համար նախատեսված է մահապատիժ՝ կախաղան հանելու միջոցով:

Նմանատիպ նյութեր