Իրանում 2 տոննայից ավելի թմրանյութ է առգրավվել
Իրանի Սիսթան և Բելուջիսթան նահանգում այդ երկրի հետախուզության նախարարության հատուկ ստորաբաժանումները հայտնաբերել և առգրավել են մեծ քանակի թմրանյութ, հաղորդում է IRNA գործակալությունը։
«Առգրավվածի ընդհանուր քաշը կազմում է 2869 կգ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Չի նշվում, սակայն, թե ինչ տեսակի թմրանյութ է առգրավվել։ Այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում։