211652_close_icon
views-count1025 դիտում article-date 20:58 21-01-2015

Մալիում ջրհեղեղի հետեւանքով հազարավոր մարդիկ են տարհանվել

Մալիի Սավարակ նահանգում ջրհեղեղի հետեւանքով 6.805 մարդ է տարհանվել: Երկրի իշխանությունները տուժածների համար ժամանակավոր օգնության ճամբարներ են ստեղծում: Ակնկալվում է, որ տարհանվածների թիվը կավելանա, քանի որ առաջիկայում եւս մեծաքանակ տեղումներ են սպասվում: Նահանգի շատ քաղաքներում անվտանգության նկատառումներից ելնելով` դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Փրկարարները շարունակում են օգնել հեղեղումներից տուժած բնակիչներին:

Նմանատիպ նյութեր