211652_close_icon
views-count2308 դիտում article-date 14:28 21-01-2015

Թուրքիայում կաշառակերության մեջ մեղադրվող նախարարների գործը չի հանձնվելու դատարանին

Թուրքիայի խորհրդարանը նախօրեին որոշում է կայացրել չհանձնել դատարանին կաշառակերության մեջ մեղադրվող, այնուհետ պաշտոնանկ եղած 2 նախարարների գործը: Որոշումը հօգուտ նրանց կայացվել է փակ քվեարկության արդյունքում: Հիշեցնենք, որ 2013 թ-ի դեկտեմբերին Թուրքիաի ոստիկանությունը մեծամասշտաբ հակակառուպցիոն օպերացիա սկսեց, որի արդյունքում ձերբակալվեց մի քանի տասնյակ մարդ՝ գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց հարազատները: Կաշառակերության մեջ մեղադրվող 4 նախարար հրաժարական տվեց: Իսկ սեպտեմբերին Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ մեղադրվող 96 մարդկանց, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլյալ Էրդողանի դեմ քրեական գործ հարուցելու հիմքերը բացակայում են:

Նմանատիպ նյութեր