211652_close_icon
views-count1136 դիտում article-date 23:31 21-01-2015

Նոր լաբորատորիաներ՝ ԵՊՀ-ում

ԵՊՀ-ում գիտական հետազոտություններ են կատարվելու ևս 3 նորաբաց լաբորատորիաներում և 1 կենտրոնում: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ ստեղծված գիտական կենտրոնն ու լաբորատորիաները գործելու են Ռոմանագերմանական բանասիրության, Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում: Ֆիզիկայի ֆակուլտետում ստեղծված լաբորատորիան զբաղվելու է քվանտային տեխնոլոգիաների և նոր նյութերի ուսումնասիրությամբ: Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նորաստեղծ գիտական ստորաբաժանումը կոչվում է Մաթեմատիկական հետազոտությունների կենտրոն: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում բացված լաբորատորիայում հետազոտվելու են տարօրինակ քվարկները սպիտակ թզուկներում և նեյտրոնային աստղերում: Նորաստեղծ լաբորատորիաներից միակը, որը զբաղվելու է լեզվաբանական խնդիրներով, գործելու է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում: Այն կրում է «Անգլալեզու հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիա» անվանումը: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր