211652_close_icon
views-count985 դիտում article-date 08:39 23-01-2015

ՀՅԴ-ի ընդհանուր ժողովը կամփոփվի հունվարի 25-ից 26-ը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ մի քանի օրից տեղի է ունենալու Հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովը, որը այս տարի կայանալու է Դիլիջանում: Ըստ տեղեկությունների՝ նախատեսված է եղել, որ ՀՅԴ-ի ընդհանուր ժողովը կամփոփվի հունվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում: Իհարկե, ընդհանուր ժողովի նախապատրաստական գործընթացները մեկնակել են դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 25-ին, դրանք անցկացվում են փակ ռեժիմով: ՀՅԴ-ի ընդհանուր ժողովին մասնակցում են տարբեր երկրներում գործող բոլոր կառույցների ներկայացուցիչները: Ըստ տեղեկությունների՝ քննարկումներն արդեն իսկ համերաշխ մթնոլորտում չեն անցնում: Հատկապես դրսի կառույցների ներկայացուցիչները դժգոհություններ ունեն ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վարած քաղաքականությունից: Չի բացառվում նաև, որ Մարգարյանն այդ դժգոհությունների արդյունքում հրաժարվի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից: Այս օրերին ՀՅԴ Դիլիջանում գտնվող ղեկավար կազմի հետ հնարավոր չէ կապվել, բոլորի հեռախոսներն անջատված են: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր