1213 դիտում
09:11 24-01-2015
Հայաստանից անօրինական ֆինանսական արտահոսքերը տարեցտարի մեծանում են. GFI. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ Հայաստանից անօրինական ֆինանսական արտահոսքերը տարեցտարի մեծանում են: Այս մասին է վկայում Global Financial Integrity (GFI) կազմակերպության հերթական տարեկան զեկույցը՝ «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2003-2012»:
Ըստ այդմ՝ Հայաստանն «առաջընթաց» է արձանագրել և նախորդ տարվա 71-րդ հորիզոնականից (144 երկրների շարքում) 2012-ին բարձրացել է 69-րդ «պատվավոր» տեղը (145 երկրների շարքում):
GFI-ի հաշվարկներով՝ 2012-ին Հայաստանից դուրս է բերվել 1 մլրդ 230 մլն դոլար նախորդ տարվա համեմատ 63 մլն դոլարով ավելի: Ընդհանուր առմամբ, 10 տարիների ընթացքում (2003-2012թթ.) Հայաստանից արտահոսքը կազմել է մոտ 7.5 մլրդ դոլար: Թե ո՞ր ուղղությամբ են հոսել կամ որտե՞ղ են հանգրվանել այս փողերը, զեկույցում չի նշվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1612 դիտում
09:15 06-02-2014
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների լարվածությունը հետզհետե մեծանում է. «168 ժամ»
2059 դիտում
09:16 27-01-2015
5 առևտրային բանկեր 2014թ-ի ֆինանսական տարին վնասով են փակել. 168 Ժամ
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ