211652_close_icon
views-count1103 դիտում article-date 13:41 24-01-2015

Բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ինքնակամ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ, 2011 թ. հունիսի 25-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 2-րդ մասի 10-րդ կետի, 258 հոդվածի /խուլիգանություն/ 4-րդ մասի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1983 թ. ծնված Դավիթ Ի.-ն հունվարի 22-ին, ժամը 12.35-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր