Իրանում հանվել է ծանոթության կենտրոններ ստեղծելու արգելքը
Իրանի իշխանությունները որոշել են հանել ծանոթության կենտրոններ ստեղծելու արգելքը, գրում է BBC-ն:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին մեկ անգամ չէ, որ դեմ է արտահայտվել նման ծառայությունների ստեղծման առաջարկին՝ անվանելով դրանք «փչացած Արևմուտքի» կրկնօրինակում:
Times թերթը գրում է, որ արգելքը հանելու հիմնական պատճառը Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն են, որոնց պատճառով երկրի երիտասարդները հետաձգում են ամուսնությունները: