Պաշտոնական. Ջիլարդինոն վերադարձավ «Ֆիորենտինա»
«Ֆիորենտինա»-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է իտալացի հարձակվող Ալբերտո Ջիլարդինոյի հետ պայամանագիր կնքելու մասին: 32-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են չինական «Գուանչժոու» ակումբին, իտալական ակումբում հանդես կգա վարձավճարով:
Հիշեցնենք, որ Ջիլարդինոն նախկինում արդեն հանդես է եկել Ֆլորենցիան ներկայացնող ակումբում: 2008-2012 թթ ընկած ժամանակահատվածում Ջիլարդինոն «Ֆիորենտինա»-ում 143 խաղ է անցացրել և 59 գոլ է խփել: