211652_close_icon
views-count1642 դիտում article-date 23:29 26-01-2015

Մեքսիկայում գտել են առեւանգված լրագրողի գլխատված մարմինը

Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ գտնվել է մոտ 3 շաբաթ առաջ կորած լրագրողի՝ Մոիսես Սանչես Սերեսոյի գլխատված մարմինը: Սերեսոն առեւանգնվել էր հունվարի 2-ին՝ երկրի հարավային նահանգներից մեկում գտնվող իր տանից: Դատախազության տվյալներով՝ մի նախկին ոստիկան խոստովանել է, որ մասնակցել է լրագրողի սպանության գործին: Նախկին ոստիկանի խոսքով՝ լրագրողի սպանությունը պատվիրել է Մեդելին-դե-Բրավոյի քաղաքապետը: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր