Ադրբեջանցին Բաքվի կենտրոնում գլխատել է կնոջը
Բաքվի Նարիմանովսկի շրջանում մի տղամարդ գլխատել է կնոջը՝ Մեհաբաթ Սուլեյմանովային, եւ վերջինիս գլուխը նետել փողոցը, հայտնում է Haqqin.az-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Իլհամ Սուլեյմանովը ինքնակամ հանձնվել է իրավապահ մարմիններին: Հայտնի է, որ նա Բաքվի մետրոյում աշխատում է որպես էլեկտրիկ-մեխանիկ: