211652_close_icon
views-count1535 դիտում article-date 20:13 27-01-2015

Սպիտակ տան հարեւանությամբ անօդաչու սարք է վթարվել

Վաշինգթոնում՝ Սպիտակ տան հարեւանությամբ, միջին չափի վթարված անօդաչու սարք է հայտնաբերվել, տեղեկացնում է ABC News-ը: ԱՄՆ հատուկ ծառայության աշխատակիցներն իրենց մասնագիտական պարտականությունն իրականացնելիս նկատել են պահպանվող տարածքում ընկած «Կվադրոկոպտեր» տեսակի անօդաչու սարքը: Գաղտնի ծառայության մասնագետները ստուգում են այն, բացի այդ՝ ճշտվում է սարքը օգտագործած անձի ինքնությունը: Հիշեցնենք, որ Բարակ Օբաման կնոջ հետ պաշտոնական այցով Հնդկաստանում է:

Նմանատիպ նյութեր