1147 դիտում
13:30 27-01-2015
Գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր
Հայաստանում գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր: Գործընթացը սկսվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության գործընկերությամբ, ՄԱԶԾ Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ներկայումս 10 փորձագետներից կազմված աշխատանքային խումբը մշակում է կանաչ անձնագրի նմուշը, որի մեջ կմտնեն ցուցանիշներ հիդրոլոգիական, էկոլոգիական, տեխնիկական, սոցիալական բնութագրերի վերաբերյալ: Կանաչ անձնագրի նմուշի հաստատումից հետո կանաչ անձնագրերը կլրացվեն ոչ միայն նախագծային եւ պաշտոնապես հաստատված ցուցանիշներով, այլեւ տեղերում անցկացված մոնիտորինգի արդյունքներով:
Նշենք, որ փոքր ՀԷԿ-երի ոլորտը Հայաստանում մտահոգություն է առաջացնում բնապահպանական թողքի կարգավորման, կենսաբազմազանության եւ գետային ձկնաշխարհի պահպանման, շինարարության ընթացքում անտառների եւ լանդշաֆտների պահպանման, հատուկ պահպանվող տարածքների վրա ազդեցության, ժամանակակից տեխնոլոգիաների եւ որակյալ սարքավորումների կիրառման խնդիրների առումով:
Նմանատիպ նյութեր
2458 դիտում
10:27 17-07-2021
Ստուգվում է ՀԷԿ-երի ՕԳԳ-ն. առաջին հերթին ուսումնասիրվում են «նախկինների» ՀԷԿ-երը․ «Փաստ»
1279 դիտում
10:27 06-06-2014
Եթե զարգացած երկրներում փոքր ՀԷԿ–երը բնությունը փրկում են, ապա Հայաստանում՝ կործանում․ Առավոտ
1567 դիտում
20:59 30-08-2014
Փոքր ՀԷԿ-երը` էկոսպառնալիք
Այս բաժնից
784 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
814 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»