211652_close_icon
views-count1867 դիտում article-date 21:05 27-01-2015

Կրեմլը առաջին անգամ հրաժարվել է ֆինանսական օգնություն տրամադրել Մերձդնեստրին

Ռուսաստանն առաջին անգամ հրաժարվել է ֆինանսական օգնություն տրամադրել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությանը: Ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի, Տիրասպոլը խնդրել է 100 միլիոն դոլարի աջակցություն՝ կենսաթոշակները վճարելու և սոցիալական այլ պարտավորությունները կատարելու համար: Այդ նպատակով Մերձդնեստրի առաջնորդ Եվգենի Շեվչուկը հատուկ պատվիրակություն է գործուղել Մոսկվա: Կրեմլը, սակայն, մերժել է խնդրանքը՝ պատճառաբանելով, թե Ռուսաստանն ինքն է այժմ կանգնած լուրջ տնտեսական խնդիրների առջև:

Նմանատիպ նյութեր