Այսօր Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը
Այսօր երկօրյա այցով Վրաստան է ժամանելու Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերբշոուն: Ինչպես հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Դավիդ Կերեսելիձեն, այցի գլխավոր նպատակը ՆԱՏՕ-Վրաստան փաթեթի քննարկումն է լինելու:
Վերբշոուն հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի և կառավարության անդամների հետ:
Բացի այդ, նա ծանոթանալու է այն վայրին, որտեղ կառուցվելու է ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնը: