Տուրչինովը կոչ է արել հրաժարվել ռուսական համացանցային ծառայություններից
Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը կոչ է արել ուկրաինացիներին չօգտվել «ru» տիրույթից:
Ըստ նրա՝ ռուսական հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն մտնել և ստուգել «ru» վերջավորությամբ համակարգի ցանցերը:
«Ես դիմում եմ մեր քաղաքացիներին, իմ խորհուրդ է ՝ չօգտվել այն ռեսուրսներից, որոնք «ru» վերջավորություն ունեն, քանի որ պետք չէ մեր թշնամիների հատուկ ծառայությունների կյանքը հեշտացնել»,-ասել է նա «5-րդ ալիք»-ի եթերում:
Նա նաև հայտնել է, որ Ազգային անվտանգության խորհուրդը նամակ է ուղարկել նախարարներին՝ առաջարկությամբ՝ ամբողջությամբ հրաժարվել այդպիսի տիրույթից: