211652_close_icon
views-count1940 դիտում article-date 10:37 30-01-2015

Ջոն Քերրին իր տան դիմացի ձյունը չմաքրելու համար տուգանվել է

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին տուգանվել է 50 ԱՄՆ դոլարով Բոսթոնում գտնվող իր առանձնատան դիմաց կուտակված ձյունը չմաքրելու համար, գրում է Associated Press-ը: Օրեր առաջ Բոսթոնին վրա հասավ հզոր ձնաբուքը, իսկ ձյան շերտի բարձրությունը հասել էր 1,5 մետրի: Բոսթոնի քաղաքապետ Մարթին Ուոլշը դրա հետ կապված պարտադրեց քաղաքի բնակիչներին մաքրել իրենց տների դիմացի մայթի ձյունը, իսկ այդ ժամանակ Ջ. Քերրին նախագահ Բարաք Օբամայի հետ գտնվում էր Սաուդյան Արաբիայում: Մինչև կվերադառնար Բոսթոն, տուգանքն արդեն գրվել էր:

Նմանատիպ նյութեր