1291 դիտում
17:42 30-01-2015
ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ ՓՄՁ գործունեությունը խթանելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ վարչապետի հանձնարարականով գործարար համայնքի, շահագրգիռ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են պարբերական հանդիպումներ եւ քննարկումներ, ինչպես նաեւ հանրային իրազեկման նախաձեռնություններ՝ ընթացիկ խնդիրները վերհանելու եւ լուծման տարբերակներ քննարկելու նպատակով:
Ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով մշակվել եւ 2015 թ. հունվարի 9-ից ուժի մեջ են մտել մի շարք իրավական ակտեր, լուծման ընթացքի մեջ են գտնվում նաեւ ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Խորհուրդը քննարկել եւ ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը: Վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների արդյունքներից եւ կարեւորել ՓՄՁ ներկայացուցիչների շարունակական մասնակցությունը ոլորտին վերաբերող յուրաքանչյուր նախաձեռնության մշակման գործում:
Նիստում քննարկվել են նաեւ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների եւ մասնավորապես, փաստաթղթավորման պահանջի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը: Վարչապետը նշել է, որ այսօր ընդունել է կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին եւ լսել նրանց դիտարկումները վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները՝ օրենքի կիրառում կամավորության սկզբունքով, ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմի բարձրացում, եւ հարկային մարմինների ստուգումների սահմանափակում:
Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց տեսակետներն են հայտնել բարձրացված խնդիրների վերաբերյալ եւ իրենց հերթին առաջարկություններ ներկայացրել՝ փոխընդունելի տարբերակ գտնելու համար: Ամփոփելով քննարկման արդյունքները՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել հնչեցված բոլոր կարծիքների համար եւ նշել, որ կառավարությունը մանրամասն կքննարկի ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտարկումները:
Նմանատիպ նյութեր
1680 դիտում
20:28 04-02-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետաձգման մասին
Այս բաժնից
874 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
703 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել