4385 դիտում
21:49 30-01-2015
Վատառողջ ամուսնուն եւ որդուն խնամող 47-ամյա Եվան բարեգութ մարդկանց խնդրում է փրկել ընտանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Երևանի Սիլիկյան թաղամասի 6 փողոցի 5 տան բնակչուհի, 47-ամյա Եվա Մարգարյանը եւ հայտնել, որ արդեն 2-3 տարի է, ընտանիքի հայրը՝ 52-ամյա Արա Աբրահամյանը, շատ ծանր հիվանդ է: Բացի սրտի լուրջ հիվանդությունից, առաջ է եկել մեկ այլ՝ աղիքային խնդիր:
Բժիշկների սխալի և անբարեխղճության պատճառով հետվիրահատական բարդություններ են սկսվել և կատարվել է ևս մի քանի վիրահատություն:
Այժմ մի կերպ կարողացել են բժիշկները կանխել հետվիրահատական բարդությունները, բայց նա շարունակում է մնալ անկողնային վիճակում և անգործունակ է: Չափահաս 26-ամյա որդին՝ Կարապետ Աբրահամյանը, ևս առողջական լուրջ խնդիրներ ունի:
Նրան վահանաձև գեղձի (թունավոր զոբ) վիրահատություն է անհրաժեշտ, սակայն գումար և եկամուտ չունենալու պատճառով նրա վիրահատությունը տարիներ է՝ հետաձգվել է: Նա նույնպես անգօրծունակ է՝ հիվանդությունը ամբողջությամբ հյուծել է նրան:
Եվան [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հազիվ է հասցնում հիվանդներին խնամել: Ամուսնու և տղայի համար անընդհատ դեղորայք է անհրաժեշտ, որոնք սոցիալական վատ պայմաններում հայտնված ընտանիքի համար թանկ են, իսկ անգործունակության պատճառով հնարավորություն չունեն գնելու: Ապրուստի և օգնության միջոց ևս չունեն:
Ընտանիքն ամսական ստանում է միայն 28.000 դրամ նպաստ, ինչը չի բավականացնում նույնիսկ կոմունալ վճարումներն անելու համար:
Բացի այդ ընտանիքը պարտքեր ունի մի քանի խանութներում, սնունդը պարտքով են գնում:
Կարիքից դրդված՝ ընտանիքը ստիպված բանկերից վարկեր է վերցրել՝ ամուսնու վիրահատությունների և այլ կարիքների համար, սակայն օրեցօր վատթարացող սոցիալական ծանր պայմանների և վատառողջ լինելու հետևանքով, չեն կարողանում նույնիսկ աշխատել՝ բանկերի պարտքերը փակելու համար:
Ընտանիքում կան նաև 12 և 13 տարեկան անչափահաս դպրոցական երեխաներ՝ Նարեկ և Վահրամ Աբրահամյանները: Նրանցից մեկը ևս ունի առողջական խնդիր՝ ողնաշարի հետ կապված:
Ընտանիքն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր և չափազանց կարիքավոր վիճակում:
Եվան խնդրում է բարեգութ և սրտացավ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց:
Կամեցող մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այդ ընտանիքին՝ զանգահարելով 093 07 66 02 հեռախոսահամարով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
53723 դիտում
20:00 17-08-2018
Սոցիալապես ծանր վիճակում գտնվող բազմազավակ ընտանիքը բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ