211652_close_icon
views-count3853 դիտում article-date 18:46 31-01-2015

Բրիտանացին վերադարձրել է 65 տարի առաջ գրադարանից վերցրած գիրքը

Բրիտանական դպրոցներից մեկի նախկին աշակերտը 65 տարի հետո իր մոտ մնացած գիրքը հետ է վերադարձրել գրադարանին, և որպես փոխհատուցում ՝ 1500 ֆունտ (2000 դոլար) է հատկացրել: 82-ամյա Ջեյ Տիդմարշը, ով դպրոցն ավարտել էր 1949 թ-ին, դասավորելով իր պահարանը հայտնաբերել է, որ իր մոտ է մնացել Սոմերսետ Մոեմի «Աշենդեն, կամ բրիտանական գործակալը» գիրքը, և որոշել է աjն վերադարձնել ՝ տուգանքը վճարելով: «Ես չգիտեմ, թե դա ինչպես է ստացվել: Բացեցի պահարանը և զարմացա, երբ գրքի վրա նկատեցի, որ այն Տուոնտոնի դպրոցին է պատկանում, ուր ես սովորել եմ: Եվ ես որոշեցի վերադարձնել այն»,-ասել է նա: Հետաքրքրական է, որ ըստ Bristol Post ամսագրի, չնայած Տիդմարշի այդչափ փոխհատուցման, տուգանքի իրական չափը, գիրքը 65 տարի չվերադարձնելու համար, իրականում կազմում է 2500 ֆունտ:

Նմանատիպ նյութեր