McDonald’s-ը 2015-ին Ռուսաստանում 50 ռեստորան կբացի
McDonald’s ընկերության ռուսաստանյան և Կերտրոնական Եվրոպայի մասնաճյուղերի տնօրեն Խամզատ Խասբուլատովն այսօր լրատվամիջոցներին հայտնել է, որ McDonald’s արագ սննդի ռեստորանային ցանցը 2015-ին մտադիր է ավելի քան 50 ռեստորան բացել Ռուսաստանի տարբեր քաղաքներում:
Նա նաև նշել է, որ ցանցի ավելացման համար նախատեսվող ներդրումները անցյալ տարվա նման կմնան նույնը՝ մոտ 6 միլիարդ ռուբլի:
Ի դեպ 2014թ-ի ընթացքում ռեստորանների թիվը ավելացել է 73-ով, իսկ մոտ 400-ը վերանորոգվել և հագեցվել են ժամանակակից տեխնիկայով: Նա նաև նշել է, որ 2014թ-ի տնտեսական դժվարությունների պատճառով, ստիպված արտադրանքի գները 8%-ով բարձր են եղել: Նա չի բացառել նաև գների հետագա բարձրացման անհրաժեշտության փաստը:
Նշենք, որ ամերիկյան McDonald’s ընկերությունը Ռուսաստանում գործում է դեռևս 1990թ-ից: