«Կիբերբերկուտ»-ը արգելափակել է Ա. Յացենյուկի կայքը
Ուկրաինական «Կիբերբերկուտ» կազմակերպության հաքերները հայտնել են, որ արգելափակել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի կայքը: Նրանք մանրամասնել են, որ դա արել են Ուկրաինայի «ժողովրդին ահաբեկչության ենթարկելը դադարեցնելու համար»: Լրատվամիջոցները հայտնել են, որ այս պահին կայքը չի աշխատում:
Ըստ հաքերների հաղորդագրության, վարչապետի ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ուկրաինական տնտեսությունը հասցրել է տագնապալից վիճակի, Թալանվել է պետության ունեցվածքը և ժողովրդին ներքաշել են պատերազմի մեջ:
Նրանք պահանջել են նաև վարչապետի հրաժարականը: