«Կիբերբերկուտ» հաքերային խումբը Յացենյուկին 3 օր է տվել Դոնբասում մարտերը դադարեցնելու համար
«Կիբերբերկուտ» հաքերային խումբը նախազգուշացրել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին, որպեսզի վերջինս դադարեցնի պատերազմական գործողությունները Դոնբասում:
Դրա համար Ուկրաինայի վարչապետին խմբի անդամները 3 օր են տվել, հակառակ դեպքում սպառնում են հրապարակել ուկրաինական իշխանությունների գաղտնի տվյալներ:
Ավելի վաղ «Կիբերբերկուտ»-ը համացանցում էր տեղադրել ուկրաինացի զոհված զինվորների թիվը հրապարակելու արգելքի մասին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ Սերգեյ Պոպկոյի հրամանը: