211652_close_icon
views-count1005 դիտում article-date 22:13 03-02-2015

Եվրախորհրդարանի շենքի հարեւանությամբ զինված անձ է ձերբակալվել

Բելգիայի ոստիկանությունը Եվրախորհրդարանի շենքի հարեւանությամբ ձերբակալել է Սլովակիայի մի քաղաքացու, որը զինված է եղել: Նրա մեքենայում հայտնաբերվել է զենք, զինամթերք եւ էլեկտրական սղոց: Եվրապառլամենտի երեք մասնաշենքերից 500 մարդ է տարհանվել: Տղամարդը հայտարարել է, թե ցանկացել է հանդիպել Եվրախորհրդարանի «բարձրագույն ղեկավարների» հետ: Նշենք, որ Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի հետեւանքով ուժեղացված հսկողություն է սահմանված:

Նմանատիպ նյութեր