1424 դիտում
15:49 03-02-2015
Շարիաթի նորմերը խախտած անձանց նկատմամբ կիրառվում են այլ տիպի պատիժներ. արաբագետ
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր «ֆեյսբուքի» էջում գրել է.
Բացի մի շարք առանձնահատկություններից, որոնք առանձնացնում են «Իսլամական պետությանը» այլ իսլամական ծայրահեղ արմատական ուժերից, վերջերս իսլամականների կողմից Սիրիայում և Իրաքում վերահսկվող տարածքներում ներմուծվում են նորարարություններ:
Մասնավորապես, շարիաթի նորմերը խախտած անձանց նկատմամբ կիրառվում են այլ տիպի պատիժներ, քան նախատեսված է իսլամական ավանդույթով: Օրինակ՝ վերոհիշյալ պատիժների մեջ են մտնում հանցագործներին բարձր շինություններից ցած նետելը, կամ՝ խաչելը և այլն:
Սա էլ ունի իր հեռու գնացող նպատակները: Նման վարքագծով «Իսլամական պետությունը» գրավում է մահմեդականների ուշադրությունը, որոնց մոտ ավելի շատ հարցեր են առաջանում նման «դատավճիռների» վերաբերյալ:
Հետևաբար, եթե կան հարցեր, կան նաև պատասխանների փնտրտուք.....
Նմանատիպ նյութեր
50983 դիտում
15:30 03-06-2018
Սուրենավանում սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանը խախտած երկու անձանց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1168 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1045 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1105 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»