Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ
Գերմանական Բադեն-Բադենում մեկնարկած շախմատային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենի հետ: Կատարվել է 73 քայլ:
Տուրի բոլոր պարտիաներում գրանցվել է ոչ ոքի: