Խաբարովսկում որսորդը վագրի հարձակումից հետո ողջ է մնացել
ՌԴ Խաբարովսկի շրջանում մի որսորդի հաջողվել է գիշատչի հետ ընդհարումից հետո ողջ մնալ: Տղամարդու վրա հարձակվել է վայրի վարազներին հետապնդող վագրը: Որսորդը թակարդները ստուգելիս է եղել եւ, կարելի է ասել, պատահաբար է հայտնվել վագրի ճանապարհին:
Մասնագետների խոսքով՝ դա է պատճառը, որ հարձակվելուց եւ վնասելուց հետո վագրը չի շարունակել իր «սեւ» գործը:
Որսորդը վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: