ՌԴ Խաբարովսկում ինքնաթիռ է կործանվել. կա 8 զոհ, ողջ է մնացել միայն 4-ամյա երեխան
ՌԴ Խաբարովսկի երկրամասում փոքր շարժիչով ինքնաթիռ է կործավել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Let L-410 ինքնաթիռում գտվել է 2 օդաչու և 7 ուղևոր: Ողջ է մնացել միայն 4-ամյա երեխան, ում վիճակը այս պահին բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Նշվում է, որ մրջադեպը տեղի է ունեցել երկրամասի Նելկան գյուղի հարևանությամբ գտնող օդանավակայանում, երբ ինքաթիռը վայրէջք է կատարել:
Խաբարովսկի երկրամասում վաղը՝ նոյեմբերի 16-ին սգո օր է հայտարարվել: