211652_close_icon

Ջոն Քերին Ուկրաինային խոստացել է 16 միլիոն դոլար

views-count2855 դիտում article-date 16:31 05-02-2015
Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ուկրաինա կատարած այցի շրջանակներում հայտնել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային հավելյալ 16.4 միլիոն դոլար հումանիտար օգնություն կտրամադրեն՝ երկրի արևելքում տիրող հակամարտությունից տուժածների համար: Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը ավելի վաղ հայտնել էր, որ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև երկրի արևելքում տիրող հակամարտության խնդիրը և Ուկրաինային անհրաժեշտ բարեփոխումների հարցը:

Նմանատիպ նյութեր