211652_close_icon
views-count1313 դիտում article-date 18:45 06-02-2015

Յակուտիայում հարբած պահակը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ

Յակուտիայի գյուղերից մեկում դպրոցի պահակը, ալկոհոլի ազդեցության տակ, կրակ է բացել հաստատության շենքի ուղղությամբ: Իրավապահների տվյալներով՝ 34-ամյա տղամարդը կրակել է հրացանից դպրոցի մասնաշենքերից մեկի ուղղությամբ, որում այդ ժամանակ աշակերտներ եւ ուսուցիչներ են գտնվել: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Կրակոցները վնասել են մասնաշենքի դուռը եւ հարեւան տան ապակիները: Պահակին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի զենք օգտագործելու համար:

Նմանատիպ նյութեր