211652_close_icon
views-count3100 դիտում article-date 21:59 06-02-2015

Բաց դաս Աշտարակում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Աշտարակի Պ.Պռոշյանի ավան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դասն սկսվեց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկները բոլորի կրծքին ամրացնելով: Խոսվեց Մեծ Հայքի 15 նահանգների, Հայաստանի 12 մայրաքաղաքների արքայատոհմերի բոլոր թագավորների ու թագուհիների մասին: Աշակերտները կատարեցին քաղաքական իրավիճակի վերլուծություն, հետաքրքիր փաստարկներով ու մեկնաբանությամբ զուգահեռներ անցկացնելով հայոց պատմության տարբեր դարաշրջանների, անցյալի ու ներկայի միջև: Իրենց գիտելիքներն աշակերտները ցուցադրեցին «Անի» վերնագիրը կրող բեմականացմամբ:

Նմանատիպ նյութեր