Նիդեռլանդներում կպարզեն «Բոինգ 777»-ի 3 զոհերի ինքնությունը
Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարի զոհերի մնացորդները հասցվել են Նիդեռլանդներ: Մի քանի դագաղներն ինքնաթիռից իջեցվել են Էյնդհովենի օդանավակայանում: Նույն ինքնաթիռով տեղափոխվել են նաեւ զոհվածների անձնական իրերը, որոնք վերջին շրջանում գտնվել էին ողբերգության վայրում:
Օդանավակայանում հոգեհանգստի կարգ է կատարվել, ինչից հետո մնացորդներն ուղարկվել են ռազմաբազա՝ դրանց ինքնությունը պարզելու նպատակով:
Ներկայում դեռեւս բացահայտված չէ 3 ուղեւորների ինքնությունը: Հիշեցնենք, որ մալայզիական ավիաընկերության ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին՝ Դոնեցկի շրջանում: Զոհվել էր 298 մարդ: