Ինչպես պատրաստել ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշան. տեսանյութ
Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ՝ անմոռուկ ծաղկի տեսքով կրծքանշանները հեշտությամբ կարելի է պատրաստել ինքնուրույն` օգտվելով տեսանյութից:
Ապրիլի առաջին օրերին հանրապետության խոշոր հանրախանութներում և կրպակների ցանցում կտեղադրվեն «Անմոռուկ» կրծքանշաններ` դրանք կամավոր նվիրատվությամբ վերցնելու հնարավորությամբ: Նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման հիմնադրամ:
Հայտնում ենք նաև, որ «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում: Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը: