Ռուսաստանը ռազմաբազաներ կստեղծի Կիպրոսում
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստազիադիսը հայտարարել է Կիպրոսի տարածքում ռուսական ավիացԻոն և ռազմածովային բազաներ հիմնելու մասին:
Ռազմական համագործակցության մասին պայմանագիրը ծրագրված է ստորագրել փետրվարի 25-ին Կիպրոսի նախագահի՝ Մոսկվա այցելության ժամանակ:
«Պաշտպանության վերաբերյալ հին համաձայնագիր գոյություն ունի, որը թարմացվելու է: Բացի այդ, մի քանի հավելյալ կետեր կընդգրկվեն նրա մեջ»,-ասել է Անաստազիադիսը:
Ենթադրվում է, որ Ռուսաստանը իր ենթակայության տակ կվերցնի «Անդրեաս Պապանդրեու» ավիաբազան, որը կցված է կղզու հարավ-արևմտյան հատվածում գտնվող Պաֆոս քաղաքի միջազգային օդանավակայանին՝ բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի բազայից 50 կմ հեռավորության վրա:
ՌԴ-ն հնարավորություն կունենա նաև օգտագործել Լիմասոլի ռազմաբազան: