1615 դիտում
13:27 09-02-2015
«Իսլամական պետության» դեմ ավիահարվածները օրինական չեն. Վ.Պուտին
Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Իսլամական պետության» զինյալների դեմ օդային հարվածները օրինական չեն:
Եգիպտական «Ալ-Ախրամ» թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ ստիպված պետք է հաստատել, որ ներկայումս հակաահաբեկչական կոալիցիայի մասնակիցների կողմից ձեռնարկովղ գործողությունները, իրենց դիրքորոշումներն ու մարտավարությունը մասշտաբով և բնույթով չեն համապատասխանում գոյություն ունեցող վտանգին: Միայն օդային հարվածներով հնարավոր չէ արդյունքի հասնել:
Նա նաև ասել է, որ նման գործողություններն անօրինական են, քանի որ իրականացվում են առանց ՆԱՏՕ-ի Անվտանգության խորհրդի կողմից որոշված և ուղղված պատժամիջոցի, իսկ որոշ դեպքերում՝ առանց այն պետությունների համաձայնության, որոնց տարածքում իրականացվում են ռմբակոծությունները:
Ըստ Պուտինի՝ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները Մերձավոր Արևելքում չմտածված քաղաքականության արդյունք են:
Նա նշել է, որ այն ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում տարածաշրջանի ներքին գործերին կոպիտ և անպատասխանատու արտաքին միջամտության, այդ թվում՝ միակողմանի ուժային գործողությունների և երկակի ստանդարտների, ահաբեկիչների՝ լավերի ու վատերի դասակարգման արդյունք է:
Նմանատիպ նյութեր
5202 դիտում
09:28 08-04-2017
Սիրիայում ավիահարվածները Հայաստանի վրա չեն ազդի.«168 ժամ»
1319 դիտում
16:49 10-02-2015
Դամասկոսը պատրաստ է պայքարել «Իսլամական պետության» դեմ, բայց դեմ է կոալիցիային. Բ. Ասադ
807 դիտում
11:29 07-04-2015
Եմենում Միջազգային կոալիցիայի ավիահարվածները շարունակվում են
Այս բաժնից
802 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4255 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1261 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար