211652_close_icon

Եմենում Միջազգային կոալիցիայի ավիահարվածները շարունակվում են

views-count855 դիտում article-date 11:29 07-04-2015
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում նոր հարվածներ է հասցրել շիա ապստամբ-հուսիների դիրքերին: Արաբական պետությունների ռազմաօդային միացյալ ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ ռմբակոծվել է մասնավորապես Սանհան լեռնային շրջանը, որտեղ ծնվել և այժմ էլ թաքնվում է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհը: Որոշ տվյալներով, Եմենի բանակում նրա կողմնակիցները նպաստել են հուսիների խռովությանը: Տեղեկություն կա նաև երկրի արևմուտքում հուսիների դիրքերի ռմբակոծության մասին:

Նմանատիպ նյութեր