1863 դիտում
13:53 09-02-2015
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանում
Փետրվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Նմանատիպ նյութեր
1643 դիտում
11:49 17-02-2016
ԵԱՀԿ-ն Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ դիտարկում կանցկացնի
1231 դիտում
14:27 27-04-2015
ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի ուղղությամբ
3206 դիտում
16:02 19-05-2016
ԵԱՀԿ-ն Մարտակերտի ուղղությամբ դիտարկում է անցկացրել
Այս բաժնից
805 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4258 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1261 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար